չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Չարաչար սխալվում են, որ այս բռնաճնշումներով պետք է ինչ-որ բան զսպեն. Բագրաստ Սրբազան

Չարաչար սխալվում են, որ այս բռնաճնշումներով պետք է ինչ-որ բան զսպեն. Բագրաստ Սրբազան

Սա հավաքական նկարագիր է, սա մեր մեծ ընտանիքն է՝ հավաքական նկարագրով ու հավաքական անունով: Այս մասին, այսօր  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ընդգծեց. «Պատիվն իրենցն է, անպատիվությունը մերը, հաղթանակն իրենցն է, պարտությունը մերը, վեհությունն իրենցն է, ամոթը մերը։

Ինձ համար շիրիմներ չեն, մեր ակունքներն են, արմատներն են, կյանքն են ամբողջությամբ։ Իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածելու։ Իրավունք չունենք։ Այցելում ենք ուխտատեղի, որպես հավատարմություն, իրենցից ուժ ենք խնդրում, որպեսզի մեր անպատիվ կյանքը կարողանանք վերածել  պատվի կյանքի»։

Խոսելով ոստիկանական, իրավապահ համակարգի գործողությունների մասին, Բագրատ Սրբազանն ասաց. «Քաղաքացիները մեր երկրում իրավապահ համակարգի կողից պաշտպանված չեն։ Նրանք ենթարկվում են մի մարդու քմահաճույքին։  Ինչ հրամայում է, դա էլ անում են, այդ պահին խելքն ինչ փչեց, երկիրն այդպես էլ շարժվում է  իրավապահ համակարգի կողմից։ Կարծում  են՝ այս բռնաճնշումներով պետք է զսպեն ինչ-որ բան։ Չարաչար սխալվում են։

Ոչ մի կտտանք, նեղություն, մեզ հետ չի պահելու ճշմարտության ճանապարհից, հատկապես որ այս ստախոսների ձեռքով է դա»։

  • Կիսվել: