երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցավոք, անցնող 2019 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով. Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց հայ ժողովրդին

Ցավոք, անցնող 2019 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով. Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց հայ ժողովրդին

Հարգելի՜ քաղաքացիներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներ...

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք 2020 թվականը մեր պետության և ժողովրդի համար լինի կայուն զարգացման, առաջընթացի, բացառիկ հաջողությունների և նվաճումների տարի։


Ցավոք, անցնող 2019 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով, հանրության տարբեր շերտերի՝ այդպես էլ չփարատված մտահոգություններով։ Բոլոր այդ խնդիրներն, իհարկե, հնարավոր է լուծել, եթե լինի քաղաքական բավարար կամք և դրանք միասնաբար հաղթահարելու վճռականություն։


Ես միշտ ասել եմ, որ անլուծելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է անմնացորդ սեր առ հայրենիք և ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր թիկունքը պահող զինվորներին և նրանց ընտանիքներին, սահմանապահ բոլոր համայնքների բնակիչներին, մեր խաղաղության և անվտանգության համար մենք առաջին հերթին պարտական ենք նրանց։ Թո՜ղ Ամանորը խաղաղություն բերի մեր երկրին, բարեկեցություն՝ բոլոր հայ օջախներին։ Աստված պահապան մեզ բոլորիս...


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...

  • Կիսվել: