Ցանկացած խախտմանը հաջորդելու է հստակ իրավական հետևանք. Շիրակի մարզպետը՝ բուժհաստատություններում ուշացումների մասին
Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած բողոքները վկայում են որոշ բուժհաստատություններում անձնակազմի աշխատանքային ժամերին ոչ պատշաճ ներկայանալու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան: Նա հավելել է, որ նման դեպքի վերջերս անձամբ է ականատես եղել։
՛՛Նաեւ իմ անձնական ուսումնասիրությունները փաստել են, որ ենթակա մի քանի ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում առկա են աշխատակիցների անհամապատասխանություններ։
Վերոգրյալից ելնելով՝ վաղվանից իմ հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերն այցելություններ են իրականացնելու բուժհաստատություններ, դպրոցներ եւ այլ ՊՈԱԿ-ներ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով։
Ցանկացած խախտմանը հաջորդելու է հստակ իրավական հետեւանք՛՛,-նշել է մարզպետը:


