ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բժիշկը հիշեցրել է գրիպը կորոնավիրուսից տարբերելու եղանակների մասին

Բժիշկը հիշեցրել է գրիպը կորոնավիրուսից տարբերելու եղանակների մասին

Մոսկվայի Առողջապահության նախարարության մեծահասակների առաջնային առողջության պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյազելնիկովը հիշեցրել է գրիպը կորոնավիրուսից տարբերելու եղանակների մասին: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին։

Ինչպես պարզաբանել է բժիշկը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև 40 աստիճան, թուլությունն ու մարմնի ցավը, ավելի շուտ, բնորոշ են գրիպին։ Իսկ կորոնավիրուսով վարակվածների մոտ առավել հաճախ հանդիպում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են հոտառության և համի զգացողության կորուստը։

Միևնույն ժամանակ մասնագետը նշել է, որ կորոնավիրուսային վարակը կարող է մարդկանց մոտ տեղի ունենալ բոլորովին այլ կերպ: «Այդ հիվանդությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Մենք տեսանք բացարձակապես ասիմպտոմ հիվանդների՝ թոքերի հյուսվածքի բավականին լուրջ ախտահարմամբ, մենք տեսանք մարդկանց, որոնք շատ ծանր հիվանդ էին, մինչդեռ նրանք ընդհանրապես թոքաբորբ չունեին», - ասել է ռուս մասնագետը։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել մինչև աշուն պատվաստվել գրիպի և պնևմոկոկի դեմ։ Մասնավորապես, նա նշել է, որ գրիպի դեմ պատվաստումը «այդ շրջանը սահուն անցնելու համար պարտադիր տարր է»։

  • Կիսվել: