երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած երկուամյա երեխայի կյանքը

Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած երկուամյա երեխայի կյանքը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնից։

«Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երեկ հայտնել էինք, որ երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքը տեղի էր ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում, իր 2-ամյա որդին, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։

 

  • Կիսվել: