հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն կրթական օջախներից, մարդաշատ վայրերի որոշակի հեռավորության վրա

Բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն կրթական օջախներից, մարդաշատ վայրերի որոշակի հեռավորության վրա

Կառավարության այսօր նիստում հաստատվեց վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում,  ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:

«Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- նշեց նախարարը:

Նախագծի հիմնավորման համաձայն, Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի համայնքի վարչական, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու տեղակայել որևէ կրթական և պատմամշակութային հաստատությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից։

Ատոմ Ջանջուղազյանը նաև հայտնեց, որ գազալցակայաններից ևս հանվել են խաղային ապարատները:

  • Կիսվել: