երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը հանդիպել է Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի հետ

ԲՏԱ նախարարը հանդիպել է Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի հետ

Այսօր հանդիպել եմ «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ԱՄՆ «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ և Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Քննարկել ենք Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերին, ինժեներական կրթության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում Հայաստանի ներուժի արդյունավետ օգտագործման և ակտիվ քայլերի անհրաժեշտությունը՝ Հայաստանը միկրոչիպերի նախագծման ոլորտում առաջատար երկրներից մեկը դարձնելու նպատակով»,-նշել է նա:

 

  • Կիսվել: