ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են նիդերլանդական ընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները
ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն
ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության
արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:
Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող
օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի
ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը,
բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության
ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ հաշվի առնելով երկրում ոլորտի առկա
ներուժը:
Այս համատեքստում անդրադարձել է Նիդերլանդների հետ փոխշահավետ
համագործակցությանը՝ թվային փոխակերպման քաղաքականության,
կիբեռանվտանգության և ՀՀ-ում եվրոպական տեխնոլոգիական խոշոր
ընկերությունների ներգրավման հնարավորություններին՝ կարևորելով
նիդերլանդական հարուստ փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև արդեն իսկ
հաջողած երկուստեք փոխգործակցությունն ու Հայաստանում ոլորտի զարգացմանն
ուղղված Նիդերլանդների կողմից ցուցաբերած աջակցությունը:
Դեսպանն իր հերթին ներկայացրել է փոխգործակցության հնարավոր
ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով կիբեռանվտանգության,
կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության վերաբերյալ
մոտեցումների, տեխնիկական զարգացման ներկա պայմաններում ռիսկերի նվազեցման,
թվային փոխակերպման, ինչպես նաև ստարտափների էկոհամակարգի զարգացմանն
ուղղված քաղաքականությանն ու մեխանիզմներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը
քննարկված հարցերի շուրջ: