շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԲՏԱ նախարարն ԱՄԷ-ում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը

ԲՏԱ նախարարն ԱՄԷ-ում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը։

««IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ:

Պատվիրակության կազմում են նաեւ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Բ արձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Սարգիս Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առեւտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ Տաթեւիկ Սողոմոնյանը։

 

  • Կիսվել: