հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Երկրորդ եռամսյակում ՀՀ քաղաքացիները Վրաստան մուտք են գործել 257,1 հազար անգամ, 255 հազար անգամ դուրս են եկել

Երկրորդ եռամսյակում ՀՀ քաղաքացիները Վրաստան մուտք են գործել 257,1 հազար անգամ, 255 հազար անգամ դուրս են եկել

2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել ավելի քան 1,8 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը մոտավորապես 3,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Эхо Кавказа-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ տվյալներին։

Հայաստանի քաղաքացիները Վրաստան մուտք են գործել 257,1 հազար անգամ, դուրս են եկել 255 հազար անգամ։ ԵՄ քաղաքացիներն ունեցել են 114,6 հազար ժամանում և 110 հազար մեկնող։ Դրան հաջորդում են Իսրայելի (91,5 հազար ժամանած), Ադրբեջանի (61,5 հազար) և Ղազախստանի (53,1 հազար) քաղաքացիները։

  • Կիսվել: