երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցություններն անլուրջ են. Ավետիսյան

Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցություններն անլուրջ են. Ավետիսյան

Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցություններն անլուրջ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բրյուսովի և այլ համալսարանների շենքերի հետ կապված որևէ ծրագիր կառավարությունն այս պահին չունի, կարճաժամկետ ապագայում որևէ գործողություն չի նախատեսվում։ Կան որոշակի ռազմավարական նպատակներ, որոնք սահմանված են ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ գործողությունների ծրագրով, որոնք հայտարարվել են կառավարության անդամների կողմից։ Բայց կոնկրետ ծրագրեր՝ համալսարանների շենքերի հետ կապված, չկան։ Համալսարանների շենքերը մեծամասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով՛՛:

Լրագրողների հարցին՝ կա՞ որևէ սահմանափակում պետական գույքը որպես դեպանատուն տնօրինելու հետ կապված, Ավետիսյանը տվեց բացասական պատասխան՝ նման սահմանափակում չկա։

  • Կիսվել: