հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բրիտանական դատարանը կառգրավի Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանը

Բրիտանական դատարանը կառգրավի Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանը

Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի՝ բրիտանական Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանն առգրավվել է այն բանից հետո, երբ նա չի վճարել հիփոթեքը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Դատավորը կարգադրել է առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Նատալյա Ռոտենբերգը բնակարանը գնել է իր անունով՝ վերցնելով 1,3 մլն ֆունտ ստերլինգ վարկ: Բայց քանի որ նա պահանջված վճարումները չի արել, պարտքի չափը հասել է 1,6 մլն ֆունտ ստերլինգի:

 

Natalia bought the luxury Westminster property in her own name, taking out a £1.3m loan. However, she has now had the pad repossessed after failing to pay anything towards the debt, which has grown to £1.6m

 

 

  • Կիսվել: