շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բորժոմիի անտառային հրդեհը տարածվում է Ախալցիխեի ուղղությամբ

Բորժոմիի անտառային հրդեհը տարածվում է Ախալցիխեի ուղղությամբ

Հրդեհը Բորժոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղից տարածվում է դեպի Ախալցիխեի ուղղությամբ, գրում է jnews.ge-ն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, հրդեհն արդեն իջել է Ածղուրի բերդից ներքև և մոտենում է բնակավայրերին:

Չնայած ուժեղ ծխին ուղղաթիռները շարունակում են աշախտել։ Այս պահին տարածքում թեթևակի քամի է։

Բորժոմիի մունիցիպալիտետում արդեն մի քանի օր է պայքարում են հրդեհների դեմ: Հրդեհի կասեցման աշխատանքներում ներգրավված են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները։ Այսօրվանից գործընթացին ներգրավված են նաև թուրքական մասնագիտացված հրդեջ ինքնաթիռներ։

 

  • Կիսվել: