ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բոլորը պարտավոր չեն միանման մտածել. Փաշինյան

Բոլորը պարտավոր չեն միանման մտածել. Փաշինյան

«Բոլորը պարտավոր չեն միանման մտածել տարբեր հարցերի հետ կապված, այդ թվում՝ քաղաքական: Հակառակ դեպքում մեր երկիրը հետ ենք գլորում»,-այս մասին «Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» թեմայով ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց.

«Հեղափոխությունը բերել է ազատություն, սակայն կան ուժեր, որ փորձում են դա օգտագործել ու ՀՀ-ում սակավագիտություն հաստատել: Հիմա նոր թրենդ է կարծես՝ ստանդարտից դուրս ստեղծագործական աշխատանքին կպցնում են սատանիստներ անունը: Ո՞ւր ենք գնում այս ճանապարհով: Հայաստանում միտքը պիտի աշխատի և չպետք է լինի կաղապարված»:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի Հանրապետության կայարանի մոտ ցուցադրվեց «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը, որի ժամանակ միջադեպ գրանցվեց: Ներկայացումը շատերի կողմից բնորոշվեց որպես սատանիստական և քնադատության բուռն ալիք բարձրացրեց:

Ներկայացման համար ԿԳՄՍ-ն 2019 թ․-ի բյուջեից հատկացրել է 2,7 մլն դրամ։

  • Կիսվել: