ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չեմ ընդունում ԿԳՄՍ ներկայիս քաղաքականությունը. Կարեն Քեռյանը ազատման դիմում է ներկայացրել

Չեմ ընդունում ԿԳՄՍ ներկայիս քաղաքականությունը. Կարեն Քեռյանը ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Քեռյանը հաստատեց մեզ հետ զրույցում։

«Այո՛, երեկ հրաժարական եմ ներկայացրել։ Մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,– ասաց նա։

Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմումի պատճենը։
«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ ներկայիս վարվող քաղաքականությունը` խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,– գրել է նա։
 
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:

  • Կիսվել: