հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես աշխատելու եմ, կառույցն անտեր չեմ կարող թողնել, գնալ. Սմբատ Գոգյան

Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես աշխատելու եմ, կառույցն անտեր չեմ կարող թողնել, գնալ. Սմբատ Գոգյան

Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես, ամեն դեպքում, աշխատելու եմ, կառույցն անտեր չեմ կարող թողնել, գնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ դեմ են իր հրաժարականին և հույս ունեն՝ դիմումը չի ստորագրվի:

Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրերը, որ հրաժարականի դիմումից հետո հանդիպել է վարչապետի հետ՝ նշելով, թե չի ցանկանում մեկնաբանել մամուլի հրապարակումները, և եթե ասելիք լինի, գրառում կկատարի:

Հարցին՝ իր հետ խոսակցություններ եղե՞լ են այլ պաշտոնի նշանակվելու մասին, Գոգյանը պատասխանեց. «Քանի դեռ ԲՈԿ-ի նախագահ եմ, ուրիշ պաշտոնի մասին ոչ մտածել եմ, ոչ խոսել եմ»:

  • Կիսվել: