կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բողոքի ակցիա՝ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ. ակցիայի մասնակիցները կոմիտեի աշխատակիցներին չեն թողնում դուրս գալ շենքից

Բողոքի ակցիա՝ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ. ակցիայի մասնակիցները կոմիտեի աշխատակիցներին չեն թողնում դուրս գալ շենքից

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիները փակել են շենքի մուտքը: Նրանք կառույցի աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ։ Այս պահին ցուցարարներից մի քանի ներսում զրուցում են աշխատակիցների հետ։ Նրանք ցանկանում են նամակ հանձնել կոմիտեի աշխատակիցներին:

Ավելի վաղ հայկտնել էինք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել, նրանք կոմիտեից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։

Ակցիայի մասնակիցները հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց և պահանջել ԿԽՄԿ-ից իրենց առաքելության կատարում:

Նշենք, սակայն, որ Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ, իսկ Կարմիր խաչի կոմիտեն կոնկրետ չի նշում, թե ինչ հիմնավորմամբ է ադրբեջանական կողմն արգելում դիակի տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ Հելեն Դադայանը Մարտունիի Ճարտար քաղաքից էր։

 

  • Կիսվել: