երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բնակիչները նույնպես պետք է մի փոքր դժվարություններին համակերպվեն, որ կարողանանք այդ միջավայրը իրենց համար ապահովել. քաղաքապետ

Բնակիչները նույնպես պետք է մի փոքր դժվարություններին համակերպվեն, որ կարողանանք այդ միջավայրը իրենց համար ապահովել. քաղաքապետ

Հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, գազի, ջրի, ՀԷՑ-ի  խնդիր ենք ունենում, որ երբ փորման աշխատանքները լինում են, այդպես թողնում ու գնում են: Այս մասին այսօր Երևանի ավագանու գործակարգավարական  նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ մեծ ծրագրեր են նախատեսված այդ առումով:

«Մենք պատրաստակամ ենք օգնելու, քանի որ բոլոր խնդիրները Երևանին են վերաբերում: Միևնույն ժամանակ բնակիչները նույնպես պետք է մի փոքր դժվարություններին համակերպվեն, որ կարողանանք այդ միջավայրը իրենց համար ապահովել, քանի որ քաղաքային միջավայրում դժվար է մեծ ծրագրեր իրականացնել առանց անհարմարություններ ստեղծելու»,- ասաց նա:

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ երեկ եղել է Շենգավիթ վարչական շրջանում և բավականին խնդիրներ է նկատել, հատկապես՝ մասնավորի հետ կապված:

«Մայթով քայլում ես, բայց ծաղկաման է դրված, սիրուն է, բայց քաղաքացին քայլում է և չի կարողանում անցնել»,- ասաց նա:

  • Կիսվել: