ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բնակելի շենքերի ներսի խնդիրը այդ շենքերի սեփականատերերի խնդիրն է. Մարության

Բնակելի շենքերի ներսի խնդիրը այդ շենքերի սեփականատերերի խնդիրն է. Մարության

Բնակելի շենքերի ներսի խնդիրը այդ շենքերի սեփականատերերի խնդիրն է՝ սկսած մուտքերից, վերջացրած տանիքներով, վերելակներով եւ այլն: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը չունի դա անելու ո՛չ լիազորություններ, ո՛չ պարտականություններ, ո՛չ էլ հնարավորություններ:

՛՛Եթե որեւէ մարմին պետք է զբաղվի դրանով, դա կառավարությունն է, իսկ հետո արդեն մենք: Այս մասով մենք պատասխանատու ենք այն բանի համար, ինչ տեղի է ունենում բնակելի շենքերից դուրս: Մեր գործն է՝ նպաստել բնակարանային ֆոնդի ավելացմանը, որպեսզի գներն իջնեն, եւ մարդիկ կարողանան տեղափոխվել նոր տներ՛՛,-նշեց քաղաքապետը:

  • Կիսվել: