հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը գերեզմանատեղին տրամադրում է անվճար հիմունքով

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը գերեզմանատեղին տրամադրում է անվճար հիմունքով

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի համայնքային գերեզմանատներում դիմողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրում է տարածք։  

«Տեղեկացնում ենք, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրում է համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի՝ 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: