Բնակչի բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա. Ավան վարչական շրջանի ղեկավար
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ ՛՛Քաղաքացիների ընդունելության ընթացքում քաղաքացիները հանդես եկան տարբեր առաջարկներով, քննարկվեցին նրանց կողմից բարձրացված տարաբնույթ հարցեր՝ կապված կոմունալ տնտեսության և սոցիալական ոլորտների հետ։ Բոլոր հարցերին հանձնարարել եմ անմիջապես ընթացք և լուծումներ տալ:
Բնակիչների հետ հաճախակի անմիջական շփումը ամենաարդյունավետ եղանակն է առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով:
Բնակչի բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա։
Հիշեցում՝
Բնակիչների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 15:00-ին։
Հերթագրվել կարելի է նախապես այցելելով Ավան վարչական շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժին կամ զանգահարելով 011 51-81-08 հեռախոսահամարին՛՛: