Բնաբուժությունը տարբեր հիվանդությունների դեմ պայքարում՝ որպես ավանդական բժշկության ալտերնատիվ․ պատմում է «Արտեմիսիա» կենտրոնի տնօրենը
Հայաստանում բնաբուժության զարգացման ճանապարհի, ձեռքբերումների եւ մեր երկրում լավագույն միջազգային փորձի ներդնման մասին Infoport.am-ը զրուցել է 16 տարի շարունակ ՀՀ-ում բնաբուժության լավագույն փորձն ու գիտելիքները ներդրած, տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում լրջագույն հաջողություններ գրանցած «Արտեմիսիա» բժշկական կենտրոնի հիմնադիր ԲԵԼԼԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։
Մինչ զրույցին անդրադառնալը տեղեկացնենք, որ «Արտեմիսիա» բնաբուժական կենտրոնում կոմպլեքս բուսաբուժությանը զուգընթաց, առաջնահերթ կարևորություն է տրվում օրգանիզմի ամբողջական մաքրմանը: Մինչև պրոցեդուրային անցնելը, մասնագետները կատարում են լաբորատոր հետազոտություն, աղիների լվացում, որից հետո էլ սկսվում է պրոցեդուրան: Պրոֆեսիոնալ սպասարկման ու սրտացավ վերաբերմունքի գրավականներից մեկը տարիների փորձն է:
-Տիկին Աբրահամյան, նախ խոսենք «Արտեմիսիա» բնաբուժական կենտրոնի առաքելության, առանձնահատկության եւ մատուցվող ծառայությունների մասին։
-«Արտեմիսիա» կենտրոնը գործում է շուրջ 16 տարի և այդ տարիների ընթացքում օգնել ենք շատերին, ինչի վառ ապացույցն է մեր այցելուների սերն ու վստահությունը մեր կենտրոնի հանդեպ։
Կենտրոնում կազմակերպվում են առաողջարանային տիպի պրոցեդուրաներ՝ աղիների լվացում, բուժական վաննաներ, բույսերի շոգեխցիկ, ցեխաբուժություն և այլն։
Ախտորոշումը ճշտելուց հետո կատարում ենք օրգանիզմի մաքրում՝ կարևորելով հակճիճվային բուժումը ,որից հետո կատարում ենք աղիների լվացում՝ հիդրոկոլոնոթերապիա։
Մաշկային խնդիրների դեպքում այս ամենից հետո այցելուն ընդունում է բնահումքերով բուժական վաննաներ, ֆիտոսաունա` որն իրենից ներկայացնում է բուժում բուսական գոլորշիներով, ինչի արդյունքում քրտինքի միջոցով դուրս են գալիս շլակները, թույները և վերականգնվում է մահացած մաշկը։
Քսուկները պատրաստվում են հենց կենտրոնում՝մեր փորձառու բժիշկների կողմից։ Դրանք շատ մեծ արդյունավետություն ունեն և անվնաս են անգամ երեխաների և կերակրող մայրերի համար։
Բուժման ավարտին մեզ հաջողվում է ապահովել այցելուի մաքուր մաշկ և երկարատև ռեմիսիա։

-Հայտնի է, որ «Արտեմիսիա» բնաբուժական կենտրոնը համագործակցում է բնաբուժության ասպարեզի լավագույն կենտրոնների հետ, որքանո՞վ եք կարեւորում փորձի փոխանակումը բուսաբուժության ասպարեզում, որտեղից է ներկրվում անհրաժեշտ հումքը։
-Այո, շատ ճիշտ նշեցիք, մեր կենտրոնը առաջին իսկ օրվանից կարեւորել և կարեւորում է միջազգային փորձն ու ժամանակակից մոտեցումները բնաբուժության ոլորտում։ «Արտեմիսիան» համագործակցում է Ալթայի երկրամասի, ուկրաինացի բնաբույժների հետ։ Բնահումքը ձեռք ենք բերում թե՛ Հայաստանի լեռներից և թե՛ Ալթայի երկրամասից։
Տիկին Աբրահամյան, «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնն ունի լրջագույն փորձ, գրանցել է մեծ հաջողություններ տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում, այդ թվում՝ գինեկոլոգիական, կպատմեք մի փոքր բուժման մեթոդների մասին։
-Ունենք նաև դեղամիջոցներ, որոնք օգնում են բարձրացնել դիմադրողականությունը և հանգստացնում նյարդային համակարգը։ Այսքանով կանխում ենք բոլոր պատճառները, որոնք հնարավոր սրացում կարող են առաջացնել։ Մեծ հաջողություններ ունենք նաև գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ասպարեզում՝ կիստաներ ,միոմաներ, ցավոտ և անկայուն ցիկլ կամ ցիկլի բացակայություն։ Կան դեղաբույսեր որոնք ընդունակ են կարգավորել հորմոնային շեղումները, ներծծել միոմաները, կիստաները, կրծքագեղձի մաստոպատիաները, վահանագեղձի հանգույցները։ Տեղային կոմպրեսների և ներքին ընդունման ձևով 1-2 ամիս բուժումից հետո կրկնում ենք սոնոգրաֆիկ հետազոտությունը և համեմատում նախնական տվյալների հետ։



