ԲՀԿ-ն միացավ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին
«Բարգավաճ Հայաստանն» աջակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դուք ասում եք՝ լո՞ւրջ եք ասում, որ վախի մթնոլորտ կա դպրոցներում Այո, լուրջ ենք ասում։ Հանձնարարեք օգնականներին, թող մի հատ ստուգեն, ինչպես են բազմաթիվ տնօրեններ վերահսկում ընդհուպ ուսուցիչների սոցիալական գրառումները և լայքերը»,- նշեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը տապալել է բոլոր ոլորտները՝ մշակույթ, սպորտ, կրթություն, գիտություն և անհասկանալիորեն խաչակրաց արշավանք հայտարարել հայագիտությանը:
«Բնականաբար մենք միանում ենք «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը՝ Ձեր հրաժարականի պահանջին»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։



