շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի, 30-40 մարդ մնում է անհայտ կորած։ Այս մասին գրում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Համադ Հասանին։

Նրա խոսքով՝ շուրջ 1500 տուժած հատուկ բժշկական օգնության կարիք ունեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Հարյուրավոր տներ և մեքենաներ ոչնչացել կամ վնասվել են, կոտրված ապակիները ցրվել են մայրաքաղաքի շատ թաղամասերում, իսկ որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են:

Նշվում է, որ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի։

  • Կիսվել: