ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը

Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ քույր Սոֆին իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր:

Ավելի վաղ «Արևելքը» հայտնել էր պայթունից զոհվածների՝ Նազար Նաջարյանի, Ջեսիկա Բեզջյանի, Դելիա Փափազյանի, Ժակ Բարամագյանի, Անահիտ Բերբերյանի, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյանի, Վարուժան Թոսունյանի, Գայա Ֆոտուլյանի, Սարգիս Թեքիրյանի, Շանթ Հակոբյանի և Ալիս Բալյանի անունները:

  • Կիսվել: