ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ

Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի և վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների միջև:

Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում և արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի և հայտերի համաձայն:

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե վառելիք ներկրող հայկական ընկերությունները մոտ 50 ցիստեռն բենզին ունեն Փոթիում կանգնած, որոնք չեն կարողանում գնացքի վագոններ բարձել և երկաթգծով Հայաստան փոխադրել։




Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: