ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը, վարորդը մահացել է. ՔԿ-ի մանրամասները

Բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը, վարորդը մահացել է. ՔԿ-ի մանրամասները

2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում,  ԻԻՀ  քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար  ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմտերում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:

  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: