չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Բեռնատարն արգելափակվել է թունելում, օգնության են հասել փրկարարները

Բեռնատարն արգելափակվել է թունելում, օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 14-ին՝ ժամը 17:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում բեռնատարն արգելափակվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ռ. Մ․, ծնված 1987 թ․, ԻԻՀ քաղաքացի) թափքը բախվել է թունելի վերին հատվածին և արգելափակվել։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը։

  • Կիսվել: