ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենաներին․ տուժածներ չկան

Բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենաներին․ տուժածներ չկան

Նոյեմբերի 25-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ն․), «VAZ 21099» (վարորդ՝ Գ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները և բեռնատար գնացքը․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: