ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)

Բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարն ուղղված ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելուն։ Իրականացնում է թե բացատրական աշխատանք եւ թե օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների միջոցառումների շնորհիվ օրերս ապօրինի հրազենի հայտնաբերման հերթական դեպքը գրանցվեց։

Հունիսի 29-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները Նարեկ գյուղից, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Նորաշեն գյուղի 41-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «ԱԿ-74» ինքնաձիգ եւ դատարկ փամփշտատուփ:

Նորաշեն գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նշանակվել է փորձաքննություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։

 

  • Կիսվել: