Բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին
Ոստիկանները բերման են ենթարկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:
Նշենք, որ մինչ այդ Երեւանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանին, Արամ Վարդեւանյանին, սակայն ի վերջո, բերման չէին ենթարկել:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը: