երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Բերիո Հայոց թեմի առաջնորդ սրբազան հայրն այցելել է Արամ Ա Վեհափառին

Բերիո Հայոց թեմի առաջնորդ սրբազան հայրն այցելել է Արամ Ա Վեհափառին

Հունվարի 7–ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելել է Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարյանը։

Մակար սրբազանը Վեհափառ Հայրապետին զեկուցել է թեմի գործունեության մասին, հատկապես Հալեպի, Ջեզիրեի, Դամասկոսի եւ այլ շրջանների մեջ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Հալեպի մէջ ստեղծված ապահովական ընդհանուր վիճակը։

Հայրապետը իր գնահատանքն է հայտնել առաջնորդ սրբազան հոր եւ համայնքային պատասխանատուների, որոնք մոտիկից հետեւում են մեր ժողովուրդի ապահովությանը ու բարօրությանը։

Նորին Սրբությունը Սիրիայի մեր ժողովուրդի զավակներին հայտնել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության ամբողջական զորակցությունը:

  • Կիսվել: