երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
«Բերետի» կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով առաջընթաց կա. Ռուբեն Մելիքյան

«Բերետի» կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով առաջընթաց կա. Ռուբեն Մելիքյան

Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է, դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել։ Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։

Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։

  • Կիսվել: