կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բերդ համայնքում մեկնարկել է 2021 թ.-ի ամառային զորակոչը

Բերդ համայնքում մեկնարկել է 2021 թ.-ի ամառային զորակոչը

Այսօր՝ հունիսի 24-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2021թ.-ի ամառային զորակոչը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել Բերդ համայնքի՝ այս զորակոչի առաջին զորակոչիկները՝ հայրենիքն ամուր, անսասան պահելու կամքով ու գիտակցությամբ:

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, համայնքի մի քանի բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

Զորակոչիկներին խաղաղ, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը:

 

 

 

 

 

 
 
 
 
 
  •  

  • Կիսվել: