երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանում ջրհեղեղից տուժած բնակիչներին

Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանում ջրհեղեղից տուժած բնակիչներին

ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին և ցավակցում տարերային աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին:

Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էր X-ի իր միկրոբլոգում անդրադարձել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետին:

  • Կիսվել: