չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԲԴԽ անդամները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված հարցեր

ԲԴԽ անդամները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված հարցեր

Այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանների, ինչպես նաև Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն:

Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել օրենսդրական խոչընդոտներին, որոնք պատնեշ են հանդիսանում նման գործերի առավել արդյունավետ քննության համար: Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնել:

 

  • Կիսվել: