կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա շուրջ 25 հա խոտածածկույթ է այրվում

Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա շուրջ 25 հա խոտածածկույթ է այրվում

Սեպտեմբերի 2-ին` ժամը 16։29-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին։

  • Կիսվել: