ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհերի և տուժածների թվում հայեր չկան․ դեսպանություն

Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհերի և տուժածների թվում հայեր չկան․ դեսպանություն

Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհվածների և տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

Հոկտեմբերի 8-ի ցերեկը փլուզվել է Բաթումի մայիսի 26-ի փողոցում գտնվող 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը: Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փլուզման գործով ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը և երկու բանվորներին, որոնք այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 11-ը հայտարարել է սգո օր:

  • Կիսվել: