Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու վրա երթևեկությունն արգելված է
Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու Քեդայի հատվածում երթևեկությունը միակողմանի է: Այս մասին գրել է 1TV.ge-ն։
Քեդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի փոխանցմամբ, Զվարե գյուղի մոտ ճանապարհի երթևեկելի մասում հողակույտի սողանքի հետևանքով երթևեկությունը դադարեցված էր կես ժամվա ընթացքում:
Տեղում մոբիլիզացված է տեխնիկա և ակտիվորեն ընթանում են մաքրման աշխատանքներ:



