կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Բարսելոնան» պարտության մատնեց «Էսպանյոլին»

«Բարսելոնան» պարտության մատնեց «Էսպանյոլին»

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էսպանյոլին» եւ հաղթեց 4:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Աչքի ընկան նաեւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն ու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ռեալին»։ «Էսպանյոլը» 10-րդն է՝ 38 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 4:1 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 9, 25, Լամին Յամալ, 87, Մարկուս Ռեշֆորդ, 89 - Պոլ Լոսանո, 56

  • Կիսվել: