շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բարձրաստիճան պաշտոնյաներն ու  Կաթողիկոսը հարգանքի տուրք են մատուցում․ ուղիղ հեռարձակում

Բարձրաստիճան պաշտոնյաներն ու Կաթողիկոսը հարգանքի տուրք են մատուցում․ ուղիղ հեռարձակում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և բարձրաստիճան պաշտոնյաները։ 

Հիշեցնենք, որ բազնահազար քաղաքացիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու հնարավորություն չեն ունենալու։  Դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները փակ են՝ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով։

Փոխարենը աշխարհասփյուռ հայությունը կունենան հեռահար մասնակցել հիշատակի արարողություններին։ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս անգամ կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով այժմ կիրառվող առողջապահական սահմանափակումները։  Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

  • Կիսվել: