շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բարձր ջերմային ֆոնն առաջիկա օրերին կպահպանվի

Բարձր ջերմային ֆոնն առաջիկա օրերին կպահպանվի

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևելյան է՝ 2-3 մ/վ, օգոստոսի 15-19-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին և 19-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-ին, 17-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 15-17-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +39․․․+40 աստիճան տաքություն։

Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Կիսվել: