երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է

Սույն թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից մինչև սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 18:00-ն տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։

 Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը:    

  • Կիսվել: