երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բախվել են «VAZ-2109»-ն ու «Opel Atra G»-ն․ գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա

Բախվել են «VAZ-2109»-ն ու «Opel Atra G»-ն․ գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարhահատվածի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատարին, գազատարն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան․ գազատարի տակից ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Atra G» (վարորդ` Ա. Ղ., ծնված 1995 թ.) և «VAZ-2109» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին, ինչի հետևանքով խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գազատարի տակից։ 

 

 

  • Կիսվել: