ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ն ու Opel-ը. 8 մարդ վիրավոր է

Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ն ու Opel-ը. 8 մարդ վիրավոր է

Սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.comի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Աղբյուրը  հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Sprinter-ը  կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում: 

  • Կիսվել: