Բախվել են «Mercedes»-ն ու ավտոքարշակը․ կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Շինարարների փողոցի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա էրիկ Թանդիլյանի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Շավարշ Խաչատրյանի վարած ավտոքարշակը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։