չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու FAW բեռնատարը․ 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու FAW բեռնատարը․ 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 15-ին, մարդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 19:00-19:10-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին բախվել են  Քարակերտ-Դալարիկ 2810 կմ պիկետ 9 երկաթգծի Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և FAW մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան» ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի, գնացքի վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: