երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ է. այստեղ մեծ թվով ոստիկաններ կան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ է. այստեղ մեծ թվով ոստիկաններ կան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը օրն սկսեց Սուրբ Աննա եկեղեցու բակից: Այստեղ մեծ թվով ոստիկաններ են բերվել:

Եկեղեցու մոտ լրագրողների հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձ արել է իր հետ հանդիպելու, նա բացասական պատասխան տվեց. «Չի կարող լինել, նա վախենում է»:

Սրբազանը խոսեց նաեւ մեղադրանքների մասին, որ Տավուշում եւ Լոռիում աղետ է, զոհեր կան, իսկ ինքը երեկ հանրահավաք էր կազմակերպել, երգ-երաժշտություն էր հնչում. «Մինչեւ կառավարկան ամառանոցների մոտ հավաքվելը տեղյակ չենք եղել զոհերի մասին, այն պահին, երբ իմացել ենք, ուղղակի կանգնեցրել ենք այն տիպի գործողությունները, որոնք կատարում էինք:

Բայց իրենք իրավունք չունեն զոհերի մսին ծպտուն անգմ հանելու: Իրենք զոհերի մասին պլուս-մինուսով էին խոսում, տոխպրակների մեջ էին մեր տղերքը նետված տարբեր տեղերում: Ազատ գյուղում մոխրացած մեր զավակների լուրը ստանալուց հետո, հուղարկավորությունից երկու օր առաջ  հենց ինքը եկել է Իջեւան, զոհերից մեկն էլ Աչաջրից էր: Աչաջրում սգի մեջ էին, իրենք պարեկների երդում-տողանց են ընդունել եւ վերջում էլ խրախճանք արել»,-ասաց Սրբազանը:

Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես  ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:

Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ  բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել էր նա:

  • Կիսվել: