կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաղրամյանցի փոքրիկներն այլևս ստիպված չեն լինում հասնել հարևան համայնքներ, որպեսզի մանկապարտեզ հաճախեն. պատգամավոր

Բաղրամյանցի փոքրիկներն այլևս ստիպված չեն լինում հասնել հարևան համայնքներ, որպեսզի մանկապարտեզ հաճախեն. պատգամավոր

Ամանորյա տոներին ընդառաջ գործընկերոջս՝ ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հետ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում էինք, որտեղ վերջերս վերաբացվել էր 2016 թվականից փակված մանկապարտեզը: Այցի ընթացքում մեզ ուղեկցում էին նաև մեր երեխաները, որոնք շփվեցին փոքրիկների հետ, լսեցին նրանց երազանքներն ու ամանորյա մաղթանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

«Բաղրամյանցի փոքրիկներն այլևս ստիպված չեն լինում հասնել հարևան համայնքներ, որպեսզի մանկապարտեզ հաճախեն:

Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 90 երեխա հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն ունեն: Ստեղծվել է նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ:

1985 թվականին կառուցված մանկապարտեզը երբեք չէր վերանորոգվել և 2016 թվականից դադարել էր գործել: Շրջայցի ընթացքում այցելել ենք նաև համայնքի մի քանի ընտանիքի, որոնց բարձրաձայնած
խնդիրներին հետամուտ կլինենք»,- գրել է պատգամավորը:

 

  • Կիսվել: