հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաղրամյան պողոտայում բախվել են BMW-ները, վիրավորներից մեկը հայտնի դատավորի որդի է

Բաղրամյան պողոտայում բախվել են BMW-ները, վիրավորներից մեկը հայտնի դատավորի որդի է

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկում՝ Սահմանադրական դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ռոբերտ Ազարյանի վարած BMW-ն և 27-ամյա Դավիթ Ղարիբյանի վարած BMW-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ռ. Ազարյանն ու Դ. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով BMW-ի վարորդը հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդին է, և ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Դ. Ղարիբյանը, ով արգելված հատվածում շրջադարձ է կատարել։

  • Կիսվել: